Սեպտեմբերի 1

 

Իմանալ այն,ինչ գիտեն բոլորը,նշանակում է ոչինչ չիմանալ։ Գիտելիքը սկսվում է նրանից,ինչ չգիտեն մարդիկ։ Եվ դպրոցն է այն <<հարստության գանձարանը>>,որը 12 տարի իր լայն թևերը փռած ողջունում է մշտական սաներին։ Մանկության, պատանեկության ամենագեղեցիկ ու ամենաերանելի օրերն անցնում են այստեղ՝ անկեղծ ժպիտով լցնելով ներկան, վառ գույներով ներկելով ապագան։ Այսօր տոն է՝ 2019 թվականի սեպտեմբերի մեկը։ Այն նման չէ տարվա որևէ այլ օրվա կամ տոնի։ Եվ դա էր պատճառը,որ Գորայքի միջնակարգ դպրոցը բավականին մարդաշատ էր,և ամենուր անսովոր եռուզեռ էր տիրում։ Մեր դպրոցն այս տարի ընդունում էր երկու փոքրիկ առաջին դասարանցիների,ովքեր դպրոցը պիտի սկսեն իրենց հաստատուն քայլերը։ Դե էլ ինչ սեպտեմբերի 1 առանց տոնական միջոցառման և պարգևների։ Ինչպես միշտ, այս տարի ևս սաների նախորդ ուստարում գրանցած հաջողություններ գնահատվեցին ըստ արժանվույն։ Ուսուցիչներին,աշակերտներին սեպտեմբերմեկյան ուղերձներ էին հղել նաև ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը և Գորայք համայնքի ղեկավար Աշոտ Աղաջանյանը՝ մաղթելով արգասաբեր և վերելքներով լի ուսումնական տարի։ Դե ինչ,շնորհավորում ենք բոլոր բոլորին, մեր մրցանակակիր աշակերտներին, օլիմպիականներին,գերազանցիկներին, առաջին դասարանցիներին։Թող մեր դպրոցի անունը միշտ հնչի մեր խելացի սաների շնորհիվ։ Շնորհավոր սեպտեմբերի մեկ։