Ատղագիտության խմբակ Հայկական աստղագիտական ընկերության և «Անդր դը քամն սքայ» (“Under the Common Sky”) լեհական հասարակական կազմակերպության ծրագրի միջոցով Հայաստանի 5 մարզերից ՝ Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերից ընտրված դպրոցներից ֆիզիկայի, մաթեմատիկայի ու աշխարհագրության, տեխնոլոգիայի 20 ուսուցիչներ հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը վերապատրաստում են անցնել Բյուրականի աստղադիտարանում, ստացել են աստղադիտակներ և իրենց դպրոցներում հիմնել աստղագիտական խմբակ: Գորայքի միջն դպրոցից վերապատրաստում են անցել ուսուցիչներ Մ․ Հարությունյանը և Ք. Մկրտումյանը, ովքեր ձեռք բերեցին համապատասխան գիտելիքներ, որպեսզի դպրոցում հիմնեն աստղագիտական խմբակ։ Դասընթացի շրջանակներում նրանք սովորեցին կիրառել հմտությունները, ուսումնասիրել գիշերային երկինքը, ծանոթացան <<Stellarium>> համակարգչային ծրագրին և պատրաստ են աստղագիտական տեսական և գործնական պարապմունքներ անցկացնելուն։ Այժմ Գորայքի միջն դպրոցում գործում է Աստղագիտության խմբակը և ուսուցչուհի Ք.Մկրտումյանը մեծ սիրով ու եռանդով է անցկացնում խմբակի պարապմունքները, գիշերային դիտումները,երեխաներն էլ հաճույքով են մասնակցում խմբակին:
- Now Trending:
- Սեպտեմբերի 21
- Սեպտեմբերի 1
- ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈւ...