ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈւՐ
|Շառլ Ազնավուր (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրեան, մայիսի 22, 1924, Փարիզ, Ֆրանսիա — հոկտեմբերի 1, 2018, Մուրիես), ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ։ 2009 թվականի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն էր և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ….
Ազնավուրն այլևս չկա…
Դժվար է հավատալ, որ կյանքից հեռացավ մի անձնավորություն, ով կերտել է մի ողջ դարաշրջան, կերտել է պատմություն, կերտել է սեր, և անմնացորդ ծառայել սեփական ժողովրդին, սեփական ժողովուրդներին, որովհետև Շառլ Ազնավուրն ասում էր՝ ես 100 տոկոսով ֆրանսիացի եմ և 100 տոկոսով հայ: Նա 80 տարի իր բեմական գործունեությամբ հիացրել, ջերմացրել և ոգեշնչել է տասնյակ, հարյուր միլիոնավոր մարդկանց՝ բոլոր մայրցամաքներում:
Սա իսկապես մեծ համամարդկային կորուստ է, որովհետև Ազնավուրը մարդ է, ով ստեղծել է ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեքներ, որոնք երկար տարիներ մարդկությանը կուղեկցեն դեպի սեր ու համերաշխություն՝ այդ արժեքների հիման վրա մարդկանց մղելով դեպի առաքինություն»:
Սգում ենք բոլորս ՝տանը, փողոցում , դպրոցում, ամենուր, բոլորի շուրթերին նրա երգերն են, բոլորը նրա մասին են խոսում, նրանով ապրում և ափսոսում, որ մեզանից հեռացավ Հայը, որը միայն ֆիզիկապես էր գտնվում հայրենիքից դուրս. Հայրենիքը նրա մեջ էր, նա` Հայրենիքի…
Համաշխարհային ու հայկական մշակույթից պոկվեց մի մեծ ու վառվռուն ասուպ, որն իր հետագծով շարունակելու է հավերժական ճամփորդությունն արվեստասերների հոգում և սրտում….
Գորայքի միջնակարգ դպրոցի անձնակազմն ու աշակերտները անասելի ցավի ու տրտմության մեջ՝ չմոռացան հավերժի ճամփորդին մեծարելու ,իրենց հարգանքի տուրքը մատուցելու….02.10.2018-05.10.2018 կատարվեց մոմավառություն, դասամիջոցներին հնչում են Մեծն Շանսոնյեի կատարումները և ցուցադրվեց սահկահանդես ի պատիվ Հայի արժանի զավակի…..
Պատասխանատու՝ Մ.Հարությունյան
Իրականացնող ՝ ԱԽ