Միջոցառումներ

ԱՀԱ ԵԿԱՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԸ

Մի տեսակ խենթ է այս սեպտեմբերի մեկը, մի տեսակ ուրիշ է, մի մեծ, անհոգ խորհուրդ տարածվել է վեհ ժամանակի թևերի վրա, ու մի տեսակ անհասկանալի ջերմություն է տալիս: Ուզում եմ այսօր բոլոր դպրոցականներին միայն բարին մաղթել… Թող առաջին անգամ փոքրիկ քայլերով դպրոցի ճամփան կտրած աշակերտների կյանքում դպրոցը դառնա կյանքի իմաստուն ուղեկից ու աջակից: Թող նրանց կյանքում սեպտեմբերի 1-ը լինի խնդությամբ ու բերկրանքով լեցուն, թող երբեք չմոռացվի այս խենթ օրվա օրհնությունը: Ցանկանում եմ բոլոր-բոլորին նորանոր հաջողություններ ու նվաճումներ ուսման մեջ, կանաչ ճանապարհ ու խինդով լեցուն դպրոցական տարիներ…

Ահա այսպես մեկնարկեց 2018-2019 ուստարին Գորայքի միջն դպրոցում: Աշակերտներն ու ուսուցիչները    համոզված   են, որ նոր ուսումնական տարին կլինի առավել հագեցած և արդյունավետ, քանզի որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ  եղել է գերակա նպատակ: Միանալով դպրոցի և ուսումնառության զարգացման բոլոր ջանքերին` ի բարօրություն այսօրվա և վաղվա Հայաստանը կերտող քաղաքացու,ԱԽ-ն կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում, որին ներկա էին ծնողներ , հյուրեր և մարզպետարանի ներկայացուցիչը, ով էլ ազդարարեց սեպտեմբերի 1-ը ՝ ներկայացնելով մարզպետի ուղերձը: Տնօրեն Մ.Թադևոսյանն իր ջերմ մաղթանքներն ու շնորհավորանքներն ուղղեց աշակերտներին , ուսուցիչներին և առաջին անգամ դպրոցի շեմին կանգնող փոքրիկներին: Գերազանց սովորող աշակերտներին հանձնեց գովասանագրերը և մաղթեց , որպեսզի այս ուստարում նրանց թիվը կրկնապատկվի:

Կազմակերպող՝     Մ.Հարությունյան

Իրականացնող ՝    ԱԽ

 

 

 

 

 

    

 

Հունիսի մեկին Գորայքի միջնակարգ դպրոցում մեծ շուքով նշվեց երեխաների պաշտպանության միջազագային օրը: 3-4-րդ դասարանների աշակերտները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում, որով նոր ամառային տրամդրություն հաղորդեցին երեխաներին: Երեխաների օրն էլ ավելի գեղեցիկ դարձնելու նպատակով մրցույթային մի շարք խաղեր անցկացվեցին և հաղթողները պարգևատրվեցին: Կազմակերպվեց ցուցահանդես, բակային նկարչության մրցույթ: Օրը հագեցած էր և անակնկալներով լեցուն: Այս տոնը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր երեխաները պաշտպանության կարիք ունեն ոչ միայն այդ մեկ օրը ,այլ ՝միշտ, պաշտպանության ու սիրո կարիքը նրանք ունեն տարվա 365 օրը և մենք պետք է նրանց միշտ սիրով ու ջերմությամբ շրջապատենք:

Ուսուցիչ՝ Ա.Վարդանյան,   պատասխանատու՝  Մ. Հարությունյան

 

 

25.05.2018  ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ

Այսօր մայիսի 25-ն է. գուցե շատերիս համար սովորական մի օր:
Բայց հավատացեք, որ այսօրը հիշարժան է մի սերնդի համար, ով լքում է տաքուկ, ապահով, միշտ ներող, սիրող, հանդիմանող, կրթող, կերտող, իրեն 12 տարի խնամքով պահած տունը՝ դպրոցը:
Այսօր Հայաստանի Հանրապետության բոլոր ավագ դպրոցներում հնչեց վերջին զանգը;
Վերջին զանգն ազդարաված է. ղողանջները թևածեցին նաև Գորայքի միջնակարգ դպրոցի տոնականորեն շքեղ զարդարված դահլիճում: Դպրոցի չորս շրջանավարտները, միջոցառման սկիզբը ավանդույթի համաձայն «Սյունյաց դարպասներից» մեկնարկելով, ուսուցիչների ուղեկցությամբ մտան հարազատ կրթօջախ: :Նախադպրոցականների ձեռքից բռնած, ծափողջույնների ու երաժշտության հնչյունների ներքո նրանք բեմահարթակ բարձրացան:Թոթովախոս մանուկները իրենց մանկական շուրթերով բարի երթ մաղթեցին ավագ ընկերներին ու խոստացան լինել նրանց արժանի փոխարինողները, նույնիսկ ավելի լավ սովորել;Օրվա «հերոսներն» իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին ու ծաղիկներ նվիրեցին սիրելի ուսուցիչներին, ովքեր հոգու անմնացորդ նվիրումով 12 տարի շարունակ հարազատ ծնողի նման սիրալիր վերաբերմունքով ոչինչ չեն խնայել սաներին գիտելիքներով զինելու ու կյանքում ճիշտ տեղը գտնելու ուղղություն ցույց տալու համար:Օրվա թեմային համապատասխան խոսքերն ու երգերը, դպրոցի «Զանգեր» պարային խմբի հեզաճկուն պարերը ուղեկցվում էին արցունքախառն ժպիտով համակված հանդիսատեսի բուռն ծափողջույններով: Իրենց սիրելի դասընկեր զինծառայող Արկադյա Մկրտչյանին շնորհակալական խոսք ու երաժշտական կատարում նվիրելուց հետո նրա մայրիկին նույնպես ծաղկեփնջով ուրախացրին, ով արդեն երկու տարի շարունակ անհամբեր սպասում է որդու տունդարձին: Շրջանավարտները սրտի ցավով ու հուզումնալից խոսքերով հիշեցին նաև իրենց սիրելի դասվար վաղամեռիկ Սուսաննա Հովսեփյանին ու երախտագիտության խոսքեր հղեցին նրա հիշատակին: Բարեմաղթանքի խոսքեր հղեցին տնօրեն Մարտուն Թադևոսյանը, դասղեկ Աստղիկ Հարությունյանը, ծնող Նելլի Գրիգորյանը: Նրանք մաղթեցին բարի երթ, նպատակների իրականցում և կարևորեցին կյանքում ամենից առաջ մեծատառով Մարդ մնալու պատվիրանը : Միջոցառումը բավականաչափ հաճելի էր հանդիսատեսին` ուսուցիչներին, հյուրերին, աշակերտներին:

Պատասխանատու և կազմակերպիչ 12-րդ դասարանի դասղեկ  Աստղիկ Հարությունյան

 

 

Հրաժեշտ Այբբենարանին

Սույն թվականի մայիսի 21-ին Գորայքի միջնակարգ դպրոցի առաջին դասարանի աշակերտները հրաժեշտ տվեցին այբբենարանին: Նրանք ցույց տվեցին իրենց ձեռք բերած գիտելիքները, ինչպես նաև գեղեցիկ բեմականացմամբ համ ու հոտ տվեցին միջոցառմանը: Սրտանց շնորհավորում ենք մեր երեխաներին այս մեծ հաջողության համար և հավելում, որ այս կատարած մեծ աշխատանքը նորանոր դռներ կբացի նրանց առաջ: /ուսուցիչ Հ.Ամիրջանյան/

 

 

 

 

Շարունակելով հրաժեշտ այբբենարանին թեման՝ սույն թվականի մայիսի 22-ին Գորայքի միջնակարգ դպրոցում երկրորդ դասարանի աշակերտները հրաժեշտ տվեցին ռուսերեն այբբենարանին: Նրանք իրենց գեղեցիկ խոսքով հանդիսատեսին ցույց տվեցին, որ բականին լավ կարողացել են սերտել ռուսաց լեզուն և այժմ կարող են այդ լեզվով շնորհակալություն հայտնել իրենց ուսուցիչներին: Եվ հիրավի ճիշտ է ասված՝ քանի լեզու գիտես, այնքան մարդ ես:/ուսուցիչ Փ.Կարագոզյան/

 

 

 

                 Երաժշտություն

Երաժշտությունը արվեստի տեսակ է, որի հիմքում ընկած են ձայնը և լռությունը։ Երաժշտության ընդհանուր տարրերն են ձայնի բարձրությունը, ռիթմը, դինամիկան և տեմբրի և կառուցվածքի երաժշտական հատկանիշները։ Երաժշտության ստեղծումը, կատարումը, նշանակությունը և նույնիսկ սահմանումը փոփոխվում է՝ կախված մշակույթից և սոցիալական կոնտեքստից։ Երաժշտությունը ունի մի շարք ձևեր՝ իմպրովիզացիոն երաժշտությունից մինչև ալեատորիկ ձևեր։ Երաժշտությունը բաժանվում է ժանրերի և ենթաժանրերի, չնայած որ բաժանված ճյուղերն ու նրանց միջև առկա փոխհարաբերությունները հաճախ ճկուն են, երբեմն կախված են անձնական մեկնաբանությունից և երբեմն հակասական։ Երաժշտությունը համարվում է կատարողական, գեղարվեստական և լսողական արվեստ: Կարելի է նաև առանձնացնել արտ երաժշտություն և ֆոլկ երաժշտություն։ Առկա է նաև խիստ կապ երաժշտության և մաթեմատիկայի միջև։ Երաժշտությունը կարող է կատարվել և ունկնդրվել, այն կարող է դրամատիկ գործի կամ ֆիլմի մաս լինել, կամ կարող է ձայնագրվել։ Տարբեր մշակույթներ կրողների համար երաժշտությունը ապրելակերպի կարևոր ձև է։

Սույն թվականի մայիսի 24-ին Գորայքի միջնակարգ դպրոցում տարամդրությունը երաժշտական էր: Այդ օրը մեր սաները ցույց տվեցին արդեն մի քանի ամիս շարունակ կուտակած երաժշտական գիտելիքները: Երեխաները մանրակրկիտ բացատրեցին երաժշտական յուրաքնչյուր նշանի, նոտայի իմաստը և անգամ ցուցադրեցին այդ նշանների ճիշտ գրելաձևը: Դե իհարկե այս ամենը պետք է համեմված լիներ գեղեցիկ երագերով, որը մեր սաները ապահովեցին ողջ ընթացքում: Մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա, որ երաժշտությունը այն առարկան է, որը կյանքի յուրաքանչյուր փուլում մշտապես ուղեկցելու է մեզ, անկախ նրանից, թե ինչ մասնագետ ենք:

Պատասխանատու՝ երաժշտության ուսուցչուհի Ա.Աղաջանյան

 

 

Ֆիզիկան մեր շրջապատում

Սույն թվականի ապրիլի 23-ին Գորայքի միջնակարգ դպրոցի աշակերտները ֆիզիկայի ուսուցչուհի Ք.Մկրտումյանի պատասխանատվությամբ կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում ,,Ֆիզիկան մեր շրջապատում” խորագրով: Երեխաները հետաքրքիր տեղեկություններով, ինչպես նաև զավեշտալի բեմականացումներով զարմացրեցին և տպավորեցին թե՛ ուսուցիչներին, թե՛ աշակերտներին: Համոզված ենք, որ նման միջոցառումները խթան կհանդիսանան երեխաների համար, որպեսզի նրանք խնամքով ու հոգատարությամբ վերաբերվեն բնությանը, ինչպես նաև հետքրքրություն դրսևորեն ֆիզիկայի և մյուս բնագիտական առարկաների նկատմամբ:

 

Теремок

    

19.04.2018թ. Գորայքի միջն դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները ռուսաց լեզվի ուսուցչուհի Ա.Մկրտչյանի պատասխանատվությամբ կազմակերպել էին փոքրիկ բեմականացում ռուսերենով: Երեխաները իրենց դերերը կատարեցին բավականին կազմակերպված,արտասանությունը՝ շատ սահուն: Բեմականացումը խորհրդանշական էր. Այն սովորեցնում էր   համերաշխություն, ընկերասիրություն, միասնականություն և հանդուրժողականություն:

17.03.2018թ         Գորայքի միջն դպրոցում անցկացվեց սպորտլանդիա տարրական և միջին դասարաններում; Աշակերտները սպորտլանդիային մասանակցեցին մեծ խանդավառությամբ, հաղթող թիմերը պարգևատրվեցին գովասանագրերով:

Սպորտլանդիա 8-րդ և 9-րդ դասարանների միջև                                                                          24.03.2018թ. Պատասխանատու՝ Կ.Պետրոսյան                                                                             Նախաձեռնությունը՝  ԱԽ

 

 

 

Մարտի 8-ը Գորայքի միջն դպրոցում

Գեղեցիկ միջոցառում նվիրված գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: 07.03.2018թ.  Ա. Մկրտչյան պատասխանատվությամբ Գորայքի միջն դպրոցում տեղի ունեցավ կանանց միամսյակին նվիրված միջոցառում ռուսաց լեզվով: Միջոցառումը հաճելի էր նաև փոքրիկներին, որոնց նույնիսկ դեռ հասկանալի չէր ռուսերենը:

Մեր ՈՍԿԵՂԵՆԻԿ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ- միջոցառում Գորայքի միջն դպրոցում ՝ նվիրված Մայրենիի օրվան:  21.02.2018                                                                                                                    Պատասխանատու՝ Ա.Վարդանյան և Գ.Կարապետյան            Կատարողներ՝  3-րդ և 4-րդ դասարաններ

Բանակի օրվան նվիրված միջոցառում                  29.01.2018

Պատասխանատու՝ Վ. Մինասյան

Ամանորը Գորայքի միջն դպրոցում

Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին: Այս տոնը նաև Ծաղկըմուտ է կոչվել` վկայակոչելով գարնան գալուստը:

Սույն թվականի դեկտեմբերի 27-ին Գորայքի միջնակարգ դպրոցի աշակերտները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում: Միջոցառման ժամանակ երեխաները բեմականացման միջոցով ցույց տվեցին, որ Ամանորին պահված բոլոր երազանքներն իրականանում են: Կախարդական, հրաշքներով ու սպասումներով լի, ջերմություն,առատություն ու բարություն բերող ՆՈՐ ՏԱՐԻ: Մենք կրկին մեր դռներն ենք բացում Քո առջև: Հավատում ենք, որ այս տարին կլինի նոր հաջողությունների ու նոր ձեռքբերումների սկիզբ: Հավատում ենք, որ կգտնվեն զարգացման նոր ուղիներ, կլինի անձնական ու համամարդկային ջերմ ապրումների տարի: Թող բոլոր մարդկանց սրտերում իշխի Հույսի, Հավատի և Սիրո զգացումը: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ…

Պատասխանատու՝   Մ.Հարությունյան

 

Ուսուցչի տոնը Գորայքում

Ուղղակի այդ բոլոր-բոլոր օրերը եկել-խտացել են օրացուցային մեկ օրվա` հոկտեմբերի հինգի մեջ` միանգամից հորդելու որպես խոնարհում, որպես երախտագիտություն, որպես շնորհակալություն, որպես ակնածանք ու գնահատական: Ու սրտաբուխ է խոնարհումը, ու անկեղծ է շնորհակալությունը, ու ափեափ է ակնածանքը: Ու յուրքանչյուր ոք որքան իր ծնողի, իր ընտանիքի արգասիքն ու արդյունքն է, նույնքան` իր դպրոցի, իր ուսուցչի կռած-կերտած կոփածոն: Եւ ինչպիսի խոսքեր էլ հնչեն, ինչքան էլ հնչեն, դարձյալ քիչ է այն հսկայածավալ ավանդի դիմաց, այն սիրո եւ գորովի հանդեպ, այն դասի ու պատգամի առջեւ, որ ուսուցիչն է տալիս իր սանին, իր աշակերտին, սերնդին, սույնով նաեւ` երկրին ու պետությանը:

Ուսուցչի տոնը սիրո եւ երախտագիտության իսկական շքահանդեսի վերածվեց Գորայքի հիմնական դպրոցում: Տոնը առիթ դարձնելով` դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները հնչեցրեցին պարտքի եւ պատասխանատվության, միմյանցով ապրելու եւ միմյանց ապրեցնելու սրտաբուխ խոսքեր, որ, գուցե, ուրիշ ժամանակներում կկաշկանդվեն բարձրաձայն ասել միմյանց…

Պատասխանատու՝    հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի  Ա. Հարությունյան

 

01.09.2017

Սեպտեմբերի 1-ը Գորայքի միջն դպրոցում

Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով դպրոցում ամեն տարի անցկացվում են տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի օրվան: Շնորհավորում են առաջին դասարանցիներին, ովքեր Սեպտեմբերի 1-ին առաջին անգամ են ոտք դնելու դպրոցի շեմին. մաղթում,որ ուսումնառության տարիները հաջողակ ու բովանդակալից լինեն փոքրիկների  համար: Շնորհավորում են  բոլոր երիտասարդներին և աղջիկներին, ովքեր որդեգրում  են գիտելիքները հարստացնելու վճռականությունըև  ուսումնառությունը շարունակում բուհերում : Շնորհավորում են բոլոր ուսուցիչներին, չէ՞ որ նրանք են կերտում մեր պայծառ ապագան, ցույց տալիս ճիշտ ճանապարհը: Շնորհավորում են բոլոր-բոլորին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:Կրթված ու գիտակից սերունդը երկրի առաջընթացի առաջին երաշխիքն է, իսկ հաջողությունները կրթության ոլորտում՝ մեր երկրի կայացման կայուն հիմնաքարը:  Մաղթում են բոլորին արգասաբեր ուսումնական տարի և  ձեռնարկված քայլերն իրագործելու հաջողություն: Հանձնվում են գովասանագրերը, վկայականները, Կենգուրու և Մեղու մրցույթների պատվոգրերը:

Ահա այսպես ջերմ,տոնական և բարեմաղթանքներով սկսվեց Գորայքի միջն դպրոցի ևս մեկ ուստարի: Դպրոցի անձնակազմի համար սկսվեց աշխատանքային առավել պատասխանատու շրջան, որի ընթացքում բոլորի ջանքերն ուղղվելու  են մեկ կարևոր նպատակի` կրթել և դաստիարակել գիտելիքներով հարուստ, առողջ ու արժանապատիվ սերունդ:

Պատասխանատու՝  Մ.Հարությունյան

Իրականացնող՝   ԱԽ