Գորայք գյուղի մասին

                                                                                                                                                                                            Գորայք (այլ անվանումներ՝ Գորհայք, նախկին անվանումներ՝ ԲազարչայԲազարքենտՎասակակերտԱկունք), գյուղական համայնք Հայաստանի Սյունիքի մարզումՈրոտան գետի վերին հոսանքի շրջանում, մարզկենտրոնից 131 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից 2100 մ բարձրության վրա։ Գյուղը 1877 թվականին հիմնադրել են Արցախի Շուշիի շրջանի Բալուջա գյուղից գաղթածները։ 1886 թվականին ուներ 469, 1897 թվականին՝ 631, 1926թվականին՝ 1176, 1939 թվականին՝ 1822, 1959 թվականին՝ 1222, 1970 թվականին՝ 843, 1979 թվականին՝ 548, 2001թվականին՝ 632, 2004 թվականին՝ 657 բնակիչ։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։ Գյուղից մոտ 3 կմ հարավ-արևմուտք՝ գտնվում է «Ավերակ» գյուղատեղին։ Սպանդարյանի ջրամբարիկառուցման պատճառով գյուղը տեղափոխվել է մոտ 3 կմ հյուսիս-արևմուտք։ Որոտանի վերին հոսանքի շրջանում կա 18501860 թվականների ջրանցք։ 2011 թվականին կատարած մարդահամարի տվյալների համաձայն գյուղի բնակչությունը կազմում է 580 մարդ։