08.04.2019թ. Գորայքի միջն դպրոցում տեղի ունեցավ էկոլոգիական մրցույթի եզրափակիչ փուլը: Մրցույթի նախընտրական փուլը տեղի էր ունեցել հունվար ամսին, որին մասնակցում էին 9-11-րդ դասարանների աշակերտները:եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք ստացան լավագույն արդյունք ցուցաբերաած 7/յոթ/ աշակերտներ: Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում էին 4 համայնքների/ Գորայք, Ծղուկ, Սառնակունք և  Սպանդարյան/  աշակերտները: Մրցույթն անցկացնում էր URBAN  կազմակերպությունը:

Մրցույթը բաղկացած էր 3 փուլից, ինչպես նաև գեղարվեստական մասից՝ ասմունք, երգ , պար: Բոլոր 4/չորս/ համայնքների աշակերտները գերազանց հանդես եկան: Արդյունքում 54 միավորով հաղթող ճանաչվեց ԳՈՐԱՅՔԻ  միջնակարգ դպրոցի թիմը:

Ապրիլի 5-ին Գորայքի միջնակարգ դպրոցի դահլիճում միայն տղաներն էին: 7-ից 10-րդ դասարանների տղաները գեղեցիկ միջոցառում էին պատրաստել գեղեցիկ սեռի միամսյակին նվիրված: Միջոցառումը հագեցած էր թե՛ շնորհավորանքներով, թե՛գովաբանական խոսքերով , թե՛ բարեմաղթանքներով: Մորը մեծարելը բնորոշ է բոլոր ազգերին , բոլոր տղաներին, ահա մեր տղաներն էլ  մեծարեցին մեր մայրերին, չմոռացան տատիկներին ու քույրերին : Այնքան հուզիչ բեմ բարձրացան  ՄԵՐ տղաները , որ ակամայից բոլորն էլ մի պահ զգաստացան և այս միջոցառումը մեկ անգմ ևս հիշեցրեց և պարտավորեցրեց, որ կնոջը պետք է հարգել և մեծարել տարվա յուրաքանչյուր օր: Միջոցառմանը տեղ էին գտել նաև երգնու պարը, դե իհարկե միայն տղաների կատարմամբ: Կազմակերպիչ և պատասխանատու ՝ Մ.Հարությունյան

Միջոցառման 2-րդ հատվածը դարձյալ նվիրված էր Անմահ Լոռեցու 150 ամյակին:  Բեմ բարձրացան 5-րդ դասարանցիները և ներկայացրեցին   Թումանյանի հեքիաթները: Շատ գեղեցիկ  բեմականացումներ էին պատրաստել մեր հինգերորդցիները՝ Սուտասանը, Ճամբորդները և բոլոր փոքրիկների կողմից շատ սիրված Չարի վերջը: Աշակերտների խոսքը շատ սահուն էր , դերերը   և դերակատարումները  գեղեցիկ և ճիշտ:

Կազմակերպիչներ Մ. Հարությունյան, Թ.Ալեքսանյան

 

 

Մարտի 4 -ին մարդաշատ էր  Գորայքի միջնակարգ դպրոցի Թումանյանաշունչ դահլիճը: Պաստառներն ու պատկերազարդ նկարները խոսուն էին: Դրվագները հեքիաթներից , որոնք կատարվել էին շնորհալի երեխաների ձեռքերով, գրավել էին հանդիսատեսի ուշադրությունը մինչ միջոցառման սկսվելը: Դահլիճում թևածում էին ,, Համբարձում  յայլա՛՛ երգի հնչյունները, ու թվում էր՝ 150-ամյա Ամահ Լոռեցին նույնպես ներկա էր իր հոբելյանական ցերեկույթին: Միջոցառման կազմակերպիչ հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Ա.Հարությունյանի մտահղացմամբ Թումանյանի հոբելյանին ,,ներկա՛՛ էին  նրա պոեմների հերոսները, ովքեր հավաքվել էին ՙՙԹՄԿԱԲԵՐԴԻ ԱՌՈՒՄԸ ՛՛ պոեմի աշուղի կանչով: Երեխաները հիշեցին նաև Մեծ բանաստեղծի  խորիմաստ քառյակները , բանաստեղծություններն ու  նաև ֆելիետոններից  մեկը՝ ,, Հայի տրտունջը՛՛: Մեծ պոետի ,,հերոսները՛՛ հիացրեցին իրենց դերերով ու ասմունքով: Կապուտիկյանի խոսքերով հիշեցին  նաև փոքրիկ Գիքորին:

Միջոցառումն ուղեկցվեց  երգերով ՝  ՛՛ Ամպի տակից՛՛ , ՛՛Ախթամար՛՛, ՛՛Ա՜խ ՙ Ի՜նչ լավ է …՛՛, ՛՛Կաքավիկ՛՛  ու  ազգային  պարերի կատարումներով:

Միջոցառումն ավարտվեց ՛՛ Ծաղիկների երգը՛՛ բեմականացումով, որը հենց համահունչ էր գարնան գալուստին. ՛՛ Գիժ՛՛ մարտի , ՛՛ Արագի՛լ, բարով եկար ՛՛ երգի ու մյուս բանաստեղծությունների  հետ միասին բեմականացումը ՛՛Ա՜խ ՙ Ի՜նչ լավ է …՛՛ երգի մեղեդու  հետ աղջիկների հեզաճկուն  պարով :  Հանդիսատեսը մեծ բավականություն  ստացած  հիացմունքով ու շնորհակալական հայացքով  նայում էր Թումանյանի ՛՛ հերոսներին՛՛ համապատասխան հագւստներով ներկայացած:

Փետրվարի 21-ին  կրկին տոն էր Գորայքի միջնակարգ դպրոցում: 3-րդ և 4-րդ դասարանի սաները դասվարներ Ջ.Գևորգյանի  և Գ. Կարապետյանի ղեկավարությամբ  գեղեցիկ միջոցառում էին պատրաստել Մայրենիի օրվան նվիրված: Միջոցառումը  համեմված էր Թումանյանական խոսքերով, բանաստեղծություններով , հեքիաթների դրվագներով և  երգ ու պարով:

Շատ գովելի է , որ դեռևս փոքրիկներն են   կարևորում  այս օրը, որ մայրենիի հանդեպ նման վերաբերմունք ունեն: Մայրենի լեզվի պահպանումը մեր ազգի գոյատևման միակ ճիշտ ճանապարհն է:

Այս օրը հայտարարվել էր նաև շարադրությունների մրցույթ՝  ՛՛ Իմ ոսկեղենիկ Մայրենին՛ վերնագրով: Լավագույն շարադրության հեղինակին պարգևատրեցին պատվոգրով:

Սիրենք ու փայփայենք մեր մայրենին, որովհետև մեր բազմադարյա ուղղու գլխավոր փարոսը մայրենին է…

 

 

 

Այսօր՝ փետրվարի 19-ին, Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու տոնը: Գիրք նվիրելու օրը ընտրվել է պայմանավորված հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնով: Գորայքի միջն դպրոցի 2-րդ դասարանի դասվար Ց. Արշավիրյանի նախաձեռնությամբ  օրը իսկական տոնի  էր վերածվել: 2-րդ դասարանի սաները գեղեցիկ միջոցառում ներկայացրեցին Թումանյանական խոսքերով , գեղեցիկ բեմականացում՝ Գրքերի աշխարհում Թումանյանի հեքիաթները որոնող փոքրիկի կերտած կերպարով

Նախկինում միմյանց գիրք նվիրելը գեղեցիկ ավանդույթ էր, և լավ գիրքն ամենացանկալի և հաճելի նվերների շարքում էր: Այսօր մեր փոքրիկը հետևելով այդ ավանդույթին ՝ իր փնտրած գիրքը գտավ և  նվիրեց դպրոցին:

Թո՛ղ որ գիրք փնտրողները մեր օրերում շատ լինեն, շատ լինեն ընթերցումները, քննարկումները , և՝ ընդհանրապես, գրքի նկատմամբ սերը թո՛ղ երբեք չմարի

:

16.02.2019թ. Գորայքի միջն դպրոցում տեղի ունեցավ սպորտլանդիա՝տարրական , միջին և ավագ  դասարանների միջև: Աշակերտները մրցեցին տարբեր սպորտաձևերով : Բոլորն էլ մասնակցեցին մեծ ոգևորությամբ. մրցակցությունը բավականին թեժ էր:

Պատասխանատու և կազմակերպիչ

Կ.Պետրոսյան,    Մ.Մկրտչյան

 

 

 

ԿՈՉ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

Փառք ու պատիվ, զինվորներին
Մեր քաջարի տղաներին։
Եղե՛ք տոկուն, եղե՛ք կանգուն,
Ու մեզ բերեք ուրախություն։
Լավ ծառայեք, իրար հարգեք,
Եվ ձեր կյանքը սիրով ապրեք։
Կանցնի ամեն դժվարություն,
Ու կդառնա հիշողություն։
Իմ զավակներ, լավ հիշեցեք.
Ձեր մայրերի ճրագն եք դուք,
Հայրենիքի պատիվն եք դուք։
Դուք եք մեր սերն ու հույսը,
Հայոց ազգի անմար լույսը։
Այս խոսքերս լավ հիշեցեք,
Իրարով միշտ հպարտացեք։
Խաղաղություն, համբերություն,
Իմ որդիներ՝ ցտեսություն։

Հունվարի 28-ը  Հայաստանում տոնում ենք մեր Հայակական բանակի, այն է` ՀՀ Զինված ուժերի տարեդարձը: Իրականում սա ոչ միայն բանակում ծառայողների, ծառայածների, այլ ամբողջ հայ ու հայաստանյան հասարակության  տոնն է, քանզի այն բացի պետական լինելուց նաև հասարակական ինստիտուտ է:

Ամեն տարի այս օրը Հանրապետությում նշվում է Բանակի ծնունդը, նշվում է մեծ շուքով, որպես տոն , որպես խորհուրդ: Յուրաքանչյուր երկրի զինված ուժերի գերագույն խնդիրը սեփական ժողովրդի անվտանգության ապահովումն է, իսկ այդ զինված ուժերի գաղափարախոսության հիմնական բովանդակությունը պետք է ուղղված լինի մեկ խնդրի լուծման` պաշտպանել հայրենիքի ամբողջականությունը և ազգային պետական շահերը:

Հայոց բանակի ծննդյան միջոցառումներից անմասն չի մնում նաև  Գորայքի միջն դպրոցը: Դպրոցն ամեն տարի նշում է Բանակի ծննդյան տարեդարձը  և օրը վերածվում է մեծ տոնակատարության: Աշակերտները երգում են, պարում, արտասանում, գովաբանում մեր զինվորներին և սպաներին, հիշում նաև իրենց կյանքը հանուն հայրենիքի չխնայած զինվորներին:

28.01.2019 թ. զինղեկ Վ. Մինասյանը դարձյալ շատ գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել: ՚Միջոցառումը մեծ ոգևորությամբ ընդունվեց աշակերտների և ուսուցիչների կողմից, ինչը ևս մեկ անգամ փաստեց, որ նոր սերունդը նույնպես հայրենասեր ու խիզախ հայի ժառանգորդն է և պատրաստ պայքարի՝ ցանկացած ժամի: Տնօրեն Մ.Թադևոսյանը շնորհավորեց բանակում ծառայողներին , նրանց ծնողներին, ինչպես նաև  ուսուցչական կազմին՝  կատարած աշխատանքների և ապագա զինվորներին կրթելու ազգանվեր գործի  համար:

 

 

 

 

Եվս մեկ պտույտ արեգակի շուրջ, ևս  մեկ  տարի  բոլորվեց  Գորայքի միջն դպրոցում  իր  ուրախ ու  տխուր  անակնկալներով և  հույզերով,  հույսերով  ու  սպասումներով  լի տարի՝  365 օրով: Ամփոփվեց   բոլորիս  կողմից  ամենասիրված ,  ամենասպասված  և  ամենաուրախ  նոր  տարին:  Նոր  տարին  հրաշալի է  իր  ողջ  համայքով  ու  շքեղությամբ , իր  նպատակների   և  երազանքների  ձգտումներով:  Նոր  տարին  միշտ  էլ  եզակի  է  եղել,  միշտ էլ  տպավորիչ  է  եղել  իր   փայլով,   իր   զարդարված  կանաչ  լուսավոր  գեղեցկուհիներով,  իր   ալեհեր  մորուսով,  կարմրաթուշ  հեքիաթային ծերուկով, որի թովիչ , բարի հայացքը սպասումների մեջ է պահում յուրաքանչյուրին՝ մանուկներին , պատանիներին , երիտասարդներին , և անգամ  ծերերին:    Որքան էլ որ տարվա եղանակներից յուրաքանչյուրն իր առնձնահատկություններով գրավի մեզ, միևնույն է,  ձմռան շունչը ողողված ամանորի վեհափառությամբ և համեմված եղևնու թավշյա բույրով   ու ղողանջաձև ձայներով միշտ էլ առավելագույնս սպասելի է շատերիս համար: 

Գորայքի միջն դպրոցում 24.12.2018թ տոն էր.. տարրական և միջին դասարանների աշակերտները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում, որն աշխուժություն և բերկրանք  մտցրեց բոլորի սրտերում: Բոլորն էլ շատ ուրախ էին և սպասումներով լի: Եվ, իհարկե, սպասումներն իրականացան՝ երեխաներին հյուր եկան  Ձմեռ պապն ու Ձյունանուշն  ու նվերներ բաժանեցին: Երեխաները նվերներ ստացան նաև   համայնքապետարանի և Վորդ Վիժն հասարակական կազմակերպության կողմից:

Իսկ 26.12.2018թ դպրոցի բարձր դասարանցիներն էին նշում Տարեմուտի գեղեցիկ հանդեսը: 12-րդ դասարանի աշակերտները հետաքրքիր միջոցառում էին մտածել.առանձին հումորային համարներով հանդես եկան 8-11-րդ դասարանցիները: Կազմակերպվեցին խաղեր, մրցույթներ, հաղթողները ստացան խրախուսական նվերներ: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր. և թող միշտ լինեն  հագեցած միջոցառումներ և իհարկե ՝ գեղեցիկ անակնկալներ:  Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

 

Ուղիղ 30 տարի առաջ՝ դեկտեմբերի 7-ին, 11:41-ին Հայաստանում տեղի ունեցավ XX դարի ամենակործանարար երկարշարժերից մեկը, որը հետագայում կոչվեց Սպիտակի երկրաշարժ: Ամենաավերիչ տարերային աղետներից մեկի արդյունքում, որն ընդգրկել էր երկրի տարածքի 40 տոկոսը, միայն պաշտոնական տվյալներով 25 հազար մարդ մահացավ, 19 հազարը դարձավ հաշմանդամ, իսկ 500 հազար հայ զրկվեց կացարանից: Ընդհանուր առմամբ, երկրաշարժից մոտ 300 բնակավար է տուժել:

Մարդու գիտակցությունը չի կարող հաշտվել նման զանգվածային ողբերգության հետ: 30 վայրկյան՝ ակնթարթային գիծ, որը մարդկանց կյանքը բաժանեց «առաջ» եւ «հետո»-ի… Մահու չափ վախեցած, ծնողներին կանչող երեխաներ, սարսափից երեխաներին կանչող ծնողներ…

07.12.2018թ Գորայքի միջն դպրոցում տեղի ունեցավ ,,Վերածնունդ ՛՛ խորագրով  միջոցառում՝ նվիրված 1988թ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին:  Միջոցառման նպատակն էր տեղեկացնել երկրաշարժի, նրա ծանր հետևանքների և ավերակներից  ու փլատակներից վերածնվող ժողովրդի մասին:

Եվս մեկ անգամ անդրադառնալ երկրաշարժի ժամանակ , դրանից առաջ և հետո դրսևորվող վարքականոններին:

Պատասխանատու  և  իրականացնող             Թ.Ալեքսանյան

Նույն օրը ժամը 11.41 րոպեին  նզպ ուսուցիչ Վ. Մինասյանը տագնապ ազդանշանով   իրականացրեց փորձնական տարհանում՝ կապված արտակարգ իրավիճակների հետ: Երեխաները  պատրաստված  էին  և շատ կազմակերպված կատարեցին տարհանումը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԱՀԱ ԵԿԱՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԸ

Մի տեսակ խենթ է այս սեպտեմբերի մեկը, մի տեսակ ուրիշ է, մի մեծ, անհոգ խորհուրդ տարածվել է վեհ ժամանակի թևերի վրա, ու մի տեսակ անհասկանալի ջերմություն է տալիս: Ուզում եմ այսօր բոլոր դպրոցականներին միայն բարին մաղթել… Թող առաջին անգամ փոքրիկ քայլերով դպրոցի ճամփան կտրած աշակերտների կյանքում դպրոցը դառնա կյանքի իմաստուն ուղեկից ու աջակից: Թող նրանց կյանքում սեպտեմբերի 1-ը լինի խնդությամբ ու բերկրանքով լեցուն, թող երբեք չմոռացվի այս խենթ օրվա օրհնությունը: Ցանկանում եմ բոլոր-բոլորին նորանոր հաջողություններ ու նվաճումներ ուսման մեջ, կանաչ ճանապարհ ու խինդով լեցուն դպրոցական տարիներ…

Ահա այսպես մեկնարկեց 2018-2019 ուստարին Գորայքի միջն դպրոցում: Աշակերտներն ու ուսուցիչները    համոզված   են, որ նոր ուսումնական տարին կլինի առավել հագեցած և արդյունավետ, քանզի որակյալ կրթությունը մեր ժողովրդի կյանքում միշտ  եղել է գերակա նպատակ: Միանալով դպրոցի և ուսումնառության զարգացման բոլոր ջանքերին` ի բարօրություն այսօրվա և վաղվա Հայաստանը կերտող քաղաքացու,ԱԽ-ն կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում, որին ներկա էին ծնողներ , հյուրեր և մարզպետարանի ներկայացուցիչը, ով էլ ազդարարեց սեպտեմբերի 1-ը ՝ ներկայացնելով մարզպետի ուղերձը: Տնօրեն Մ.Թադևոսյանն իր ջերմ մաղթանքներն ու շնորհավորանքներն ուղղեց աշակերտներին , ուսուցիչներին և առաջին անգամ դպրոցի շեմին կանգնող փոքրիկներին: Գերազանց սովորող աշակերտներին հանձնեց գովասանագրերը և մաղթեց , որպեսզի այս ուստարում նրանց թիվը կրկնապատկվի:

Կազմակերպող՝     Մ.Հարությունյան

Իրականացնող ՝    ԱԽ

 

 

 

    

 

Հունիսի մեկին Գորայքի միջնակարգ դպրոցում մեծ շուքով նշվեց երեխաների պաշտպանության միջազագային օրը: 3-4-րդ դասարանների աշակերտները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում, որով նոր ամառային տրամդրություն հաղորդեցին երեխաներին: Երեխաների օրն էլ ավելի գեղեցիկ դարձնելու նպատակով մրցույթային մի շարք խաղեր անցկացվեցին և հաղթողները պարգևատրվեցին: Կազմակերպվեց ցուցահանդես, բակային նկարչության մրցույթ: Օրը հագեցած էր և անակնկալներով լեցուն: Այս տոնը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր երեխաները պաշտպանության կարիք ունեն ոչ միայն այդ մեկ օրը ,այլ ՝միշտ, պաշտպանության ու սիրո կարիքը նրանք ունեն տարվա 365 օրը և մենք պետք է նրանց միշտ սիրով ու ջերմությամբ շրջապատենք:

Ուսուցիչ՝ Ա.Վարդանյան,   պատասխանատու՝  Մ. Հարությունյան

 

 

 

 

 

25.05.2018  ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ

Այսօր մայիսի 25-ն է. գուցե շատերիս համար սովորական մի օր:
Բայց հավատացեք, որ այսօրը հիշարժան է մի սերնդի համար, ով լքում է տաքուկ, ապահով, միշտ ներող, սիրող, հանդիմանող, կրթող, կերտող, իրեն 12 տարի խնամքով պահած տունը՝ դպրոցը:
Այսօր Հայաստանի Հանրապետության բոլոր ավագ դպրոցներում հնչեց վերջին զանգը;
Վերջին զանգն ազդարաված է. ղողանջները թևածեցին նաև Գորայքի միջնակարգ դպրոցի տոնականորեն շքեղ զարդարված դահլիճում: Դպրոցի չորս շրջանավարտները, միջոցառման սկիզբը ավանդույթի համաձայն «Սյունյաց դարպասներից» մեկնարկելով, ուսուցիչների ուղեկցությամբ մտան հարազատ կրթօջախ: :Նախադպրոցականների ձեռքից բռնած, ծափողջույնների ու երաժշտության հնչյունների ներքո նրանք բեմահարթակ բարձրացան:Թոթովախոս մանուկները իրենց մանկական շուրթերով բարի երթ մաղթեցին ավագ ընկերներին ու խոստացան լինել նրանց արժանի փոխարինողները, նույնիսկ ավելի լավ սովորել;Օրվա «հերոսներն» իրենց շնորհակալական խոսքն ուղղեցին ու ծաղիկներ նվիրեցին սիրելի ուսուցիչներին, ովքեր հոգու անմնացորդ նվիրումով 12 տարի շարունակ հարազատ ծնողի նման սիրալիր վերաբերմունքով ոչինչ չեն խնայել սաներին գիտելիքներով զինելու ու կյանքում ճիշտ տեղը գտնելու ուղղություն ցույց տալու համար:Օրվա թեմային համապատասխան խոսքերն ու երգերը, դպրոցի «Զանգեր» պարային խմբի հեզաճկուն պարերը ուղեկցվում էին արցունքախառն ժպիտով համակված հանդիսատեսի բուռն ծափողջույններով: Իրենց սիրելի դասընկեր զինծառայող Արկադյա Մկրտչյանին շնորհակալական խոսք ու երաժշտական կատարում նվիրելուց հետո նրա մայրիկին նույնպես ծաղկեփնջով ուրախացրին, ով արդեն երկու տարի շարունակ անհամբեր սպասում է որդու տունդարձին: Շրջանավարտները սրտի ցավով ու հուզումնալից խոսքերով հիշեցին նաև իրենց սիրելի դասվար վաղամեռիկ Սուսաննա Հովսեփյանին ու երախտագիտության խոսքեր հղեցին նրա հիշատակին: Բարեմաղթանքի խոսքեր հղեցին տնօրեն Մարտուն Թադևոսյանը, դասղեկ Աստղիկ Հարությունյանը, ծնող Նելլի Գրիգորյանը: Նրանք մաղթեցին բարի երթ, նպատակների իրականցում և կարևորեցին կյանքում ամենից առաջ մեծատառով Մարդ մնալու պատվիրանը : Միջոցառումը բավականաչափ հաճելի էր հանդիսատեսին` ուսուցիչներին, հյուրերին, աշակերտներին:

Պատասխանատու և կազմակերպիչ 12-րդ դասարանի դասղեկ  Աստղիկ Հարությունյան

 

 

 

 

Հրաժեշտ Այբբենարանին

Սույն թվականի մայիսի 21-ին Գորայքի միջնակարգ դպրոցի առաջին դասարանի աշակերտները հրաժեշտ տվեցին այբբենարանին: Նրանք ցույց տվեցին իրենց ձեռք բերած գիտելիքները, ինչպես նաև գեղեցիկ բեմականացմամբ համ ու հոտ տվեցին միջոցառմանը: Սրտանց շնորհավորում ենք մեր երեխաներին այս մեծ հաջողության համար և հավելում, որ այս կատարած մեծ աշխատանքը նորանոր դռներ կբացի նրանց առաջ: /ուսուցիչ Հ.Ամիրջանյան/

Շարունակելով հրաժեշտ այբբենարանին թեման՝ սույն թվականի մայիսի 22-ին Գորայքի միջնակարգ դպրոցում երկրորդ դասարանի աշակերտները հրաժեշտ տվեցին ռուսերեն այբբենարանին: Նրանք իրենց գեղեցիկ խոսքով հանդիսատեսին ցույց տվեցին, որ բականին լավ կարողացել են սերտել ռուսաց լեզուն և այժմ կարող են այդ լեզվով շնորհակալություն հայտնել իրենց ուսուցիչներին: Եվ հիրավի ճիշտ է ասված՝ քանի լեզու գիտես, այնքան մարդ ես:/ուսուցիչ Փ.Կարագոզյան/

 

 

                 Երաժշտություն

Երաժշտությունը արվեստի տեսակ է, որի հիմքում ընկած են ձայնը և լռությունը։ Երաժշտության ընդհանուր տարրերն են ձայնի բարձրությունը, ռիթմը, դինամիկան և տեմբրի և կառուցվածքի երաժշտական հատկանիշները։ Երաժշտության ստեղծումը, կատարումը, նշանակությունը և նույնիսկ սահմանումը փոփոխվում է՝ կախված մշակույթից և սոցիալական կոնտեքստից։ Երաժշտությունը ունի մի շարք ձևեր՝ իմպրովիզացիոն երաժշտությունից մինչև ալեատորիկ ձևեր։ Երաժշտությունը բաժանվում է ժանրերի և ենթաժանրերի, չնայած որ բաժանված ճյուղերն ու նրանց միջև առկա փոխհարաբերությունները հաճախ ճկուն են, երբեմն կախված են անձնական մեկնաբանությունից և երբեմն հակասական։ Երաժշտությունը համարվում է կատարողական, գեղարվեստական և լսողական արվեստ: Կարելի է նաև առանձնացնել արտ երաժշտություն և ֆոլկ երաժշտություն։ Առկա է նաև խիստ կապ երաժշտության և մաթեմատիկայի միջև։ Երաժշտությունը կարող է կատարվել և ունկնդրվել, այն կարող է դրամատիկ գործի կամ ֆիլմի մաս լինել, կամ կարող է ձայնագրվել։ Տարբեր մշակույթներ կրողների համար երաժշտությունը ապրելակերպի կարևոր ձև է։

Սույն թվականի մայիսի 24-ին Գորայքի միջնակարգ դպրոցում տարամդրությունը երաժշտական էր: Այդ օրը մեր սաները ցույց տվեցին արդեն մի քանի ամիս շարունակ կուտակած երաժշտական գիտելիքները: Երեխաները մանրակրկիտ բացատրեցին երաժշտական յուրաքնչյուր նշանի, նոտայի իմաստը և անգամ ցուցադրեցին այդ նշանների ճիշտ գրելաձևը: Դե իհարկե այս ամենը պետք է համեմված լիներ գեղեցիկ երագերով, որը մեր սաները ապահովեցին ողջ ընթացքում: Մեզանից յուրաքանչյուրը պետք է իմանա, որ երաժշտությունը այն առարկան է, որը կյանքի յուրաքանչյուր փուլում մշտապես ուղեկցելու է մեզ, անկախ նրանից, թե ինչ մասնագետ ենք:

Պատասխանատու՝ երաժշտության ուսուցչուհի Ա.Աղաջանյան

Հայոց Ցեղասպանության    103-րդ տարելից

 

Հայերի, ինչպես նաև Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա բնակչության դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության հիմքում պանիսլամիզմի և պանթյուրքիզմի պետական դարձած գաղափարախոսություններն են: Երիտթուրքական կառավարությունը  մտնելով Առաջին համաշխարհային պատերազմի մեջ` «Մեծ Թուրան» ստեղծելու հեռահար ծրագրեր ուներ: Մասնավորապես, նախատեսվում էր կայսրությանը կցել Այսրկովկասը, Հյուսիսային Կովկասը, Միջին Ասիան, Ղրիմը և Պովոլժիեն:  Թուրքական իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանության հետևանքով կայսրության 2,5 մլն հայերից զոհվելէ 1,5 մլն-ը: Շուրջ 800 հզ. Հայեր գաղթական են դարձել և ցրվել աշխարհով մեկ: Արևմտյան Հայաստանը զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից: Բռնի մահմեդականացվել է 200 հզ. հայ, որոնց սերունդներն այժմ հիմնականում բնակվում են Ճորոխ գետի հովտում: Ոչնչացվել է 66 քաղաքների ու 2500 գյուղերի հայ և այլ ազգի քրիստոնյա բնակչությունը: Կողոպտվել և քանդվել են 2350 եկեղեցի ու վանք, 1500 դպրոց ու վարժարան: Արևմտահայությանը հասցվել է 14,6 մլրդ ֆրանսիական ֆրանկի կամ 6 մլրդ գերմանական մարկ ի վնաս: Թուրքական կառավարությունը կողոպտած փողերից Բեռլին է ուղարկել 100 մլնմարկ (ոսկի): Յուրացվել են նաև օսմանյան բանկերում պահվող հայերի ավանդները, ինչպես նաև նրանց պատկանող շարժական ու անշարժ գույքը:

Սույն թվականի ապրիլի 27-ին Գորայքի միջնակարգ դպրոցի սաները պատմության ուսուցչուհի Ա.Աղաբեկյանի պատասխանատվությամբ  կազմակերպել էին միջոցառում նվիրված Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին: Միջոցառումը բավականին հագեցած էր թե՛ ոգեկոչող բանաստեղծություններով և թե՛ երգուպարով: Միջոցառման ընթացքում երեխաները հիշատակեցին նաև Ապրիլյան Քառօրյա պատերազմի դեպքերը, հերոսներին և իրենց խոսքերով հուզեցին բոլորին: Եվ թեև մենք պարտվել ենք, պարտվել ենք քանիցս, սակայն մեր կամքը ամուր է քարից էլ,մեր հոգին հանձնվել չգիտի: Եկե՛ք բոլորս մեկ անբողջություն դարձած լույսի մարտնչող ասպետի պես պայքարենք հանուն չարիքի դատապարտման: Հիշե՛ք, ինչ էլ լինի Հայաստանը կհաղթի, Հայաստանը կապրի…

 

 

 

Ֆիզիկան մեր շրջապատում

Սույն թվականի ապրիլի 23-ին Գորայքի միջնակարգ դպրոցի աշակերտները ֆիզիկայի ուսուցչուհի Ք.Մկրտումյանի պատասխանատվությամբ կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում ,,Ֆիզիկան մեր շրջապատում” խորագրով: Երեխաները հետաքրքիր տեղեկություններով, ինչպես նաև զավեշտալի բեմականացումներով զարմացրեցին և տպավորեցին թե՛ ուսուցիչներին, թե՛ աշակերտներին: Համոզված ենք, որ նման միջոցառումները խթան կհանդիսանան երեխաների համար, որպեսզի նրանք խնամքով ու հոգատարությամբ վերաբերվեն բնությանը, ինչպես նաև հետքրքրություն դրսևորեն ֆիզիկայի և մյուս բնագիտական առարկաների նկատմամբ:

 

Теремок

19.04.2018թ. Գորայքի միջն դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները ռուսաց լեզվի ուսուցչուհի Ա.Մկրտչյանի պատասխանատվությամբ կազմակերպել էին փոքրիկ բեմականացում ռուսերենով: Երեխաները իրենց դերերը կատարեցին բավականին կազմակերպված,արտասանությունը՝ շատ սահուն: Բեմականացումը խորհրդանշական էր. Այն սովորեցնում էր   համերաշխություն, ընկերասիրություն, միասնականություն և հանդուրժողականություն:

17.03.2018թ                                                                                                                                           Գորայքի միջն դպրոցում անցկացվեց սպորտլանդիա տարրական և միջին դասարաններում; Աշակերտները սպորտլանդիային մասանակցեցին մեծ խանդավառությամբ, հաղթող թիմերը պարգևատրվեցին գովասանագրերով:

Սպորտլանդիա 8-րդ և 9-րդ դասարանների միջև                                                                          24.03.2018թ. Պատասխանատու՝ Կ.Պետրոսյան                                                                             Նախաձեռնությունը՝  ԱԽ

 

 

 

Մարտի 8-ը Գորայքի միջն դպրոցում

Գեղեցիկ միջոցառում նվիրված գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: 07.03.2018թ.  Ա. Մկրտչյան պատասխանատվությամբ Գորայքի միջն դպրոցում տեղի ունեցավ կանանց միամսյակին նվիրված միջոցառում ռուսաց լեզվով: Միջոցառումը հաճելի էր նաև փոքրիկներին, որոնց նույնիսկ դեռ հասկանալի չէր ռուսերենը:

Մեր ՈՍԿԵՂԵՆԻԿ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ- միջոցառում Գորայքի միջն դպրոցում ՝ նվիրված Մայրենիի օրվան:  21.02.2018                                                                                      Պատասխանատու՝ Ա.Վարդանյան և Գ.Կարապետյան                                                              Կատարողներ՝  3-րդ և 4-րդ դասարաններ

Բանակի օրվան նվիրված միջոցառում                                                                                             29.01.2018

Պատասխանատու՝ Վ. Մինասյան

Ամանորը Գորայքի միջն դպրոցում

Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին: Այս տոնը նաև Ծաղկըմուտ է կոչվել` վկայակոչելով գարնան գալուստը:

Սույն թվականի դեկտեմբերի 27-ին Գորայքի միջնակարգ դպրոցի աշակերտները կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում: Միջոցառման ժամանակ երեխաները բեմականացման միջոցով ցույց տվեցին, որ Ամանորին պահված բոլոր երազանքներն իրականանում են: Կախարդական, հրաշքներով ու սպասումներով լի, ջերմություն,առատություն ու բարություն բերող ՆՈՐ ՏԱՐԻ: Մենք կրկին մեր դռներն ենք բացում Քո առջև: Հավատում ենք, որ այս տարին կլինի նոր հաջողությունների ու նոր ձեռքբերումների սկիզբ: Հավատում ենք, որ կգտնվեն զարգացման նոր ուղիներ, կլինի անձնական ու համամարդկային ջերմ ապրումների տարի: Թող բոլոր մարդկանց սրտերում իշխի Հույսի, Հավատի և Սիրո զգացումը: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ…

Պատասխանատու՝   Մ.Հարությունյան

 

Ուսուցչի տոնը Գորայքում

Ուղղակի այդ բոլոր-բոլոր օրերը եկել-խտացել են օրացուցային մեկ օրվա` հոկտեմբերի հինգի մեջ` միանգամից հորդելու որպես խոնարհում, որպես երախտագիտություն, որպես շնորհակալություն, որպես ակնածանք ու գնահատական: Ու սրտաբուխ է խոնարհումը, ու անկեղծ է շնորհակալությունը, ու ափեափ է ակնածանքը: Ու յուրքանչյուր ոք որքան իր ծնողի, իր ընտանիքի արգասիքն ու արդյունքն է, նույնքան` իր դպրոցի, իր ուսուցչի կռած-կերտած կոփածոն: Եւ ինչպիսի խոսքեր էլ հնչեն, ինչքան էլ հնչեն, դարձյալ քիչ է այն հսկայածավալ ավանդի դիմաց, այն սիրո եւ գորովի հանդեպ, այն դասի ու պատգամի առջեւ, որ ուսուցիչն է տալիս իր սանին, իր աշակերտին, սերնդին, սույնով նաեւ` երկրին ու պետությանը:

Ուսուցչի տոնը սիրո եւ երախտագիտության իսկական շքահանդեսի վերածվեց Գորայքի հիմնական դպրոցում: Տոնը առիթ դարձնելով` դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները հնչեցրեցին պարտքի եւ պատասխանատվության, միմյանցով ապրելու եւ միմյանց ապրեցնելու սրտաբուխ խոսքեր, որ, գուցե, ուրիշ ժամանակներում կկաշկանդվեն բարձրաձայն ասել միմյանց…