12

Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 2129), Բաշ Ապարանի (մայիսի 2329), Ղարաքիլիսայի (մայիսի 2428) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918 թի մայիսի 28-ին  հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը:

Ղարաքիլիսայի ճակատամարտից հետո մնում էր, որ հայ քաղաքական ուժերը կարողանային ամրագրել մայիսյան հերոսամարտերի հաղթանակները դիվանագիտության ասպարեզում: Թիֆլիսում Հայոց ազգային խորհուրդը 1918 թ. մայիսի 28-ին հռչակեց Հայաստանի անկախությունը: Դա այն առավելագույնն էր, որ կարողացավ անել հայ քաղաքական միտքն այդ տարիներին:

 

04.04.2018թ.Գորայքի միջն դպրոցի պատմության ուսուցչուհի Ամալյա Աղաբեկյանը  պատի թերթի միջոցով երեխաներին իրազեկեց  Արամ Մանուկյանի /պետական, հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր, ՀՅԴ կուսակցության անդամ, Նիկոլ Աղբալյանի   /հասարակական-քաղաքական գործիչ, գրականագետ, մանկավարժ, ՀՅԴ կուսակցության անդամ/, Հովհաննես Քաջազնունու /ականավոր քաղաքական գործիչ, Անդրկովկասյան սեյմի անդամ, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ/, գործունեության և հայրենանվեր աշխատանքների մասին:

20.03.2018թ Նզպ ուսուցիչ Վարդան Մինասյանի պատասխանատվությամբ բարձր դասարանների աշակերտները դիտեցին ,,Երկունք,, ֆիլմը;  Աշակերտները  զարմացած էին , ուրախ  և տպավորված ՝ հատկապես Ե.Չարենցի գործունեությունից; Նրանց ուրախացրել էր այն փաստը, որ գրական գործիչներն իրենց մեծ ներդրում են ունենում քաղաքական ասպարեզում: