Սյունիքի մարզի Գորայքի միջն դպրոցի 2-4-րդ դասարանների աշակերտները տեխնոլոգիա առարկայի շրջանակներում ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի  վերաբերյալ ձեռք են բերել մի շարք տեսական  և գործնական գիտելիքներ՝ ձեռներեց և ձեռներեցություն, բիզնես գաղափար, շուկայի հետազոտություն: Ծրագրի նպատակն է  սովորողների մոտ զարգացնել մտահղացումները, գաղափարները  և դրանք կյանքի կոչել:Աշակերտները պատրաստում են բացիկներ, ծաղիկներ ,հին տուփերից  թռչուններով այգիներ, լճեր կարապներով և այլ գեղեցիկ աշխատանքներ: Աշակերտներն արդեն գիտեն թե ի՞նչ է գործոնը և ընդհանրապես՝ արտադրության գործոնը և ի՞նչ գործոններ են օգտագործվում բարիք ստեղծելու համար: Աշակերտները նաև գիտեն, որ յուրաքանչյուր ձեռներեց պարտադիր պետք է ունենա բիզնես-պլան: Նրանք կազմել են պլան՝ ձեռնոցային տիկնիկ կարելու համար, կատարել են հաշվարկներ և կարել տիկնիկներ և այդ տիկնիկներով  սույն թվականի մայիսի 5-ին ցուցադրեցին տիկնիկային թատրոն: Թեման խորհրդանշական էր. Այն ուսուցանում էր լինել համարձակ, համախմբված և ընկերասեր:

 

    

Սույն թվականի դեկտեմբերի 15-ին Գորայքի միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի սաները «Ձեռներեցությունը տեխնոլոգիայում» առարկայի շրջանակներում կազմակերպել էին տիկնիկային թատրոն: Նրանք բեմադրեցին Կարմիր գլխարկ հեքիաթը: Երեխաների խոսքն այնքան վարժ էր ու գեղեցիկ,կերպարներն այնքան գեղեցիկ, որ բեմականացումը մեծ բավականություն պատճառեց հանդիսատեսին:  Աշակերտները ծառայություն մատուցեցին 2-րդ և 4-րդ դասարանցիներին և ուսուցիչներին, իսկ իրենց մատուցած ծառայության դիմաց վարձատրվեցին և հասույթն  օգտագործոցին դասարանը զարդարելու համար: