2018 թ. ապրիլի 14-ին Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցում տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության ու կրթության և գիտության նախարարությունների համատեղ կազմակերպած «Կորյուն» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին «Կորյուն» ռազմամարզական խաղերի մարզային փուլի հաղթող թիմերը, այդ թվում նաև «Սյունիքի» թիմը , որը ներկայացնում էին Գորայքի և Սառնակունքի միջն դպրոցների աշակերտները Գորայքի մ/դ զինղեկ Վարդան Մինասյանի ղեկավարությամբ: Նման միջոցառումները ևս մեկ անգամ հաստատում են, որ երիտասարդ սերունդը պատրաստ է հայրենիքի պաշտպանությանը, պատրաստ` տեր կանգնելու դարերի ընթացքում ձևավորված արժեհամակարգին: Ինչպես ասեց ԿԳՆ նախարարի պաշտոնակատար Լ.Մկրտչյանը՝ «Սա ազգ-բանակ գաղափարախոսության բաղկացուցիչն է: Բոլորս մեկընդմիշտ պետք է հասկանանք՝ մեր հույսը մենք ենք, մենք պետք է պաշտպանենք մեր հայրենիքը, և համատեղ պիտի լինեն գրիչը, բահը և զենքը: Այս գաղափարախոսությամբ է, որ պետք է կառուցենք, ուժեղացնենք մեր երկիրը»: «Կորյուն» ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 16-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Միջոցառման եզրափակիչ հասած տասնչորս թիմերի ներկայացուցիչներն արդեն իսկ հաղթանակած էին: Յուրաքանչյուր մարզից մեկական , իսկ Արցախից և Երևանից երկուական թիմեր պայքարեցին 1-ին տեղի համար: Թիմերն իրենց ուժերն էին փորձում շարային և ֆիզպատրաստվածության նորմատիվներում, քանդում և հավաքում էին զենքը, նռնակ նետում և փենբոլլ խաղում: ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միջև անցկացվող «Կորյուն» ռազմամարզական խաղերի հանրապետական հանձնաժողովը, ամփոփելով մրցավարական գնահատականները, որոշեց թիմային մրցաձևերում մրցանակային տեղերը: «Սյունիքի» թիմը գրավեց 5-րդ տեղը, սակայն ուրախալին այն էր, որ ջոկի հրամանատար ՝ Արփինե Ավետիսյանը ստացավ « Ջոկի լավագույն հրամանատար» կոչումը և պարգևատրվեց մեդալով, իսկ պայքարն իրոք լարված էր:
Այս խաղերի ընթացքում կուտակած փորձը դարձավ մասնակիցների նոր հաջողությունների և հաղթանակների գրավականը:
Զուգահեռ մասնակիցները նաև ձեռք բերեցին նոր ընկերներ, ծանոթացան բանակային կյանքի որոշ դժվարությունների և դրանց հաղթահարմանը, մրցակցային մթնոլորտում ձեռք բերեցին դրական որակներ, որոնք հետագա կյանքի ընթացքում շատ օգտակար կլինեն:
,,Կորյուն ՛՛ ռազմամարզական խաղերին պատրաստվելիս
,,Կորյուն ՛՛ ռազմամարզական խաղերի մարզային փուլ.
2018 թ. փետրվարի 28-ին Կապանում անցկացվեց Կորյուն ռազմամարզական խաղերի մարզական փուլը: Տարածքային փուլում հաղթող ճանաչված թիմերը մրցել են ռազմական և ինտելեկտուալ խաղերում: I և III տեղերը զբաղեցրած թիմերը պարգևատրվել են գավաթներով և պատվոգրերով: Ռազմահայրենասիրական այս խաղը նպաստում է երեխաների գիտելիքների խորացմանը և ռազմահայրենասիրական դաստիարակությանը:Հաղթող է ճանաչվել Գորայք համայնքի հավաքական թիմը, որը ապրիլին կմասնակցի հանրապետական փուլին: