Ատղագիտության խմբակ

Հայկական աստղագիտական ընկերության և «Անդր դը քամն սքայ» (“Under the Common Sky”) լեհական հասարակական կազմակերպության ծրագրի միջոցով Հայաստանի 5  մարզերից ՝ Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի, Արարատի և Սյունիքի մարզերից ընտրված դպրոցներից ֆիզիկայի, մաթեմատիկայի ու աշխարհագրության, տեխնոլոգիայի 20 ուսուցիչներ
հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը վերապատրաստում են անցնել Բյուրականի
աստղադիտարանում, ստացել են աստղադիտակներ  և  իրենց դպրոցներում հիմնել աստղագիտական խմբակ:

Գորայքի միջն դպրոցից վերապատրաստում են անցել  ուսուցիչներ Մ․ Հարությունյանը և Ք. Մկրտումյանը, ովքեր ձեռք բերեցին համապատասխան գիտելիքներ, որպեսզի դպրոցում հիմնեն աստղագիտական խմբակ։ Դասընթացի շրջանակներում նրանք սովորեցին կիրառել հմտությունները, ուսումնասիրել գիշերային երկինքը, ծանոթացան <<Stellarium>> համակարգչային ծրագրին և պատրաստ են աստղագիտական տեսական և գործնական պարապմունքներ անցկացնելուն։
Այժմ  Գորայքի միջն դպրոցում գործում է Աստղագիտության խմբակը և ուսուցչուհի Ք.Մկրտումյանը մեծ սիրով ու եռանդով է անցկացնում խմբակի պարապմունքները, գիշերային դիտումները,երեխաներն էլ հաճույքով են մասնակցում խմբակին:

 
  2017թ  դպրոցում «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության և   ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից դպրոցում բացվեց ինժեներական լաբորատորիա ,որի արդյունքում երեխաները սովորում են տեխնոլոգիաների նորամուծությանը և առավել ակտիվները նույնիսկ հնարավորություն ունեն ամռանը իրենց նոր գաղափարները ներկայացնել  ԻՏՁՄ-ի կողմից կազմակերպվող ճամբարում:

 

 

Մեր բազմաֆունկցիանալ ռոբոտով 06.12.2018 մասնակցեցինք Եռաչափ մոդելավորման մրցույթի եզրափակիչ փուլին։ 
Վահագնը և Արտյոմը մոդելավորել էին կանանց տնային գործերը հեշտացնող ռոբոտ, որի գլուխը ճաշի կաթսա էր, փորը՝ լվացքի մեքենա, աջ ձեռքին փոշեկուլ էր, իսկ ձախին՝ արդուկ։