2017թ  դպրոցում «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության և   ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից  բացվեց ինժեներական լաբորատորիա ,որի արդյունքում երեխաները սովորում են տեխնոլոգիաների նորամուծությանը և առավել ակտիվները նույնիսկ հնարավորություն ունեն ամռանը իրենց նոր գաղափարները ներկայացնել  ԻՏՁՄ-ի կողմից կազմակերպվող ճամբարում:

Մեր բազմաֆունկցիանալ ռոբոտով խմբակի աշակերտները  մասնակցեցին Եռաչափ մոդելավորման մրցույթի եզրափակիչ փուլին։ Վահագնը և Արտյոմը մոդելավորել էին կանանց տնային գործերը հեշտացնող ռոբոտ, որի գլուխը ճաշի կաթսա էր, փորը՝ լվացքի մեքենա, աջ ձեռքին փոշեկուլ էր, իսկ ձախին՝ արդուկ։

Ապրիլի 6-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է  ԴիջիԿոդ պատանեկան ծրագրավորման 5-րդ ամենամյա մրցույթը: Մրցույթին դիմել էին 300-ից ավելի մասնակիցներ ՀՀ բոլոր մարզերից և Ջավախքից: Եզրափակիչ փուլ էին անցել նրանցից 55-ը՝ կրկին ներկայացնելով բոլոր մարզերը, որոնց թվում նաև Գորայքի միջնակարգ դպրոցի աշակերտները: Վահագն Թադևոսյանը  և Տիրան Հարությունյանը իրենց ,, Ֆիզիկա՛՛ խաղով արդեն եզրափակչում էին: Տղաները մրցանակային տեղ չունեցան , բայց արդեն իսկ ուրախալի և գովելի է, որ  մեր աշակերտները կարողանում են նոր տեխնոլոգիաներով խաղեր ստեղծել , այն էլ ուսուցողական : Շնորհավորում ենք մեր աշակերտներին և մաղթում այսուհետ մրցանակային տեղեր: